Life

Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը որոշել Է դառնալ դիզայներ

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը որոշել Է դառնալ դիզայներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը, ով առավել հայտնի Է «Մթնշաղ» ֆիլմում խաղացած դերով, սկսել Է հագուստ պատրաստել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, խոսքն առայժմ սեփական բրենդի մասին չԷ:

Դերասանի խոստովանությամբ՝ հագուստի արտադրությամբ ինքն զբաղվում Է արդեն շուրջ երկու տարի: «Այն, ինչ ես անում եմ, աչքի Է ընկնում բազմազանությամբ: Դրանք կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված հագուստներ են»,-պատմել Է նա՝ խուսափելով մանրամասնություններից: Պատինսոնի գործակալը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Պատինսոնը կապեր ունի նորաձեւության աշխարհում: Հունվարի սկզբին նա ներկայացրել Է Eau for Men от Dior Homme-ի նոր բույրը, իսկ փետրվարին՝ տղամարդկանց հագուստի հավաքածու:

Անցյալ տարի հագուստի դիզայնով Է որոշել զբաղվել դերասան Անտոնիո Բանդերասը: Նա ընդգրկվել Է կարի դասընթացներում եւ ապագայում մտադիր Է դառնալ մոդելագործ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում