Հռոմի Պապը միության խորհրդանիշ քար է նվիրել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցուն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ հայ կաթողիկե տաճարին նվիրել է խորհրդանշական մի քար՝ վերցված Հռոմի Սբ. Պետրոսի Մայր Տաճարի պատից՝ ի նշան միության և հաղորդության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հայ կաթողիկե առաջնորդարանի մամլո դիվանից, քարը Սրբազան Պապի անունից ուղարկել է Վատիկանի Սբ. Պետրոսի Պապական աթոռանիստ տաճարի լուսարարապետ Կարդինալ Անջելո Քոմաստրին՝ հատուկ նամակի հետ միասին:

2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած քարը զետեղված էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մեջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության տոնին:

Գրված է նաև, որ այս քարը նվիրվում է «որպես նշան սերտ հաղորդության Սրբազան Քահանայապետի հետ, որը հաջորդն է Պետրոս առաքյալի, և որպես մասնակցություն հոգևոր շնորհների հոբելյանական տարվա»: Կարդինալն այնուհետև գրում է. «Լիահույս ենք, որ Ողորմության Սուրբ Տարվա ընթացքում ձեր սրտերը խաղաղությամբ կլցվեն, ինչը աստվածատուր մի շնորհ է, որպեսզի կարողանաք սերմանել բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր հանդիպելու են ձեզ»:

Խորհրդանշական քարը կզետեղվի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու պատին՝ նշում են առաջնորդարանից:

Հայերեն English

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ