Ինովացիա

Mac համակարգիչներն առաջին անգամ վարակվել են շորթիչ վիրուսով

2 րոպեի ընթերցում

Mac համակարգիչներն առաջին անգամ վարակվել են շորթիչ վիրուսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Inc. ընկերության համակարգիչները դարձել են ցանցահենների թիրախը: Մարտի 5 – 6-ն անհայտ չարագործները գործադրել են KeRanger տարածված ծրագրի վնասաբեր տարբերակը, որը վերագրվում Է շորթիչ վիրուսների դասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հաղորդել Է Reuters-ը:

«Այս ծրագիրն անտարակույս դարձել Է իր տեսակի մեջ առաջինը: Այն գործառական Է, ծածկագրում Է ֆայլերը եւ փրկագին պահանջում»,- գործակալությանը հայտարարել Է Palo Alto Threat Intelligence ընկերության տնօրեն Ռայան Օլսոնը:

Ցանցահենները Mac համակարգիչները վարակում են հանրաճանաչ ծրագրի փչացած պատճենի միջոցով, պարզաբանում են մասնագետները: Դրա իբր վերջին տարբերակը՝ 2.90-ը, հայտնվել Է մարտի 4-ին: Համակարգչում «բեռնելիս» այն երեք օր մնում Է ոչ ակտիվ, իսկ այնուհետեւ սկսում Է ծածկագրել օգտատիրոջ ֆայլերը եւ վերծանման համար պահանջել մեկ բիտկոին (շուրջ 400 ամերիկյան դոլար) փրկագին:

Apple ընկերության ներկայացուցիչը հայտարարել Է, որ ըկերությունը քայլեր Է ձեռնարկում վնասաբեր ծրագրի հետագա տարածումը կանխելու համար: Նա հրաժարվել Է այլ մանրամասներ հայտնել:

KeRanger օրինական ծրագրի արտադրողն օգտատերերին խորհուրդ Է տվել մինչեւ 2.92 տարբերակն անհապաղ նորացում կատարել, եթե կասկածում են, որ դրանք կարող են վարակված լինել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում