Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորած ֆիլմը կարող է հավակնել «Օսկար»-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանացային The Playlist բլոգը կանխատեսում է արել 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում ընդգրկվելիք ֆիլմերի մասին` ցուցակում ներառելով Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված«Խոստումը»ֆիլմը, որի գլխավոր դերերում են լինելու հայտնիՕսկար Այզեքը և Քրիստիան Բեյլը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ասպարեզ» պարբերականը գրում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն ակնկալվում է, որ նկարահանումները երկար չեն տևի: «Ֆիլմը Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ սիրային եռանկյունու մասին է: Բացի այդ, այն ունի առաջատար դերասանական կազմ, մասնավորապես խոսքը երկու արական սեռի ներկայացուցիչների` «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Օսկար Այզեքի և օսկարակիր Քրիստիան Բեյլի մասին է»,- գրում է պարբերականը: Ակնկալվում է, որ ֆիլմը ցուցադրության դուրս կգա 2016 թվականին:

Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում:

Հայերեն العربية English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին