2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկերչական իրերի եւ ժամացույցների իտալական տունը Հռոմում բացել Է SerpentiForm անվանումը կրող ցուցահանդեսը: Միջոցառման գլխավոր նպատակն Է՝ ցույց տալ, թե ինչպես Է օձերի կերպարը նկարիչներին ոգեշնչել հարյուրամյակների ընթացքում:
Ցուցադրանքում ներկայացված են ինչպես Bulgari-ի ոսկերչական իրերը, այնպես Էլ անցյալ դարի կոստյումներ, ինչպես նաեւ ժամանակակից նկարիչների եւ լուսանկարիչների ստեղծագործություններ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին:
Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն են դարձրել այն կոստյումներին, որոնք դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 1963 թվականին կրել Է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Bulgari-ն իտալական ոսկերչական տուն Է, որը Հունաստանից եկած Սոտիրիոս Բուլգարիսի կողմից Հռոմում հիմնադրվել Է 1884 թվականին՝: Նրա կողմից բացված խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր առարկաներ, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: Ներկայում ընկերությունը թողարկում Է թանկարժեք իրեր, ժամացույցներ, կաշվից պատրաստված աքսեսուարներ եւ պարֆյումերիա, ինչպես նաեւ իր բրենդի ներքո լյուքս դասի հյուրանոցների սեփականատեր Է եւ կառավարում Է դրանք: Bulgari-ն մտնում Է LVMH կոնցեռնի մեջ:
2016 թվականի հունվարին Ժնեւում կազմակերպված Բարձրակարգ ժամագործական արվեստի միջազգային սալոնի (SIHH) ժամանակ տունը ներկայացրել Է Serpenti Incantati, Lvcea եւ Octo շարքերի ժամացույցների նոր մոդելներ: