Bentley-ն ցուցադրել Է ապագայի լիմուզինը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Bentley ընկերությունը Ժնեւի ավտոսալոնում ներկայացրել Է Mulliner-ի Mulsanne Grand Limousine լիմուզինը: Ավտոմոբիլը մեկ մետրով ավելի երկար եւ 79 միլիմետրով ավելի բարձր Է «սովորական» Mulsanne-ից, իսկ դրա բացառիկ ինտերիերը՝ սալոնի հետին մասի նստոցների առանձնակի դիրքով, մասնավոր ինքնաթիռի սալոն Է հիշեցնում:
Լիմուզինն ստեղծվել Է անհատական պատվերով՝ միակ օրինակով: Ավտոմոբիլի գինը չի հայտնվում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հաղորդել Է «Լենտա.ռու»-ն:
Այս մոդելը մտահղացվել, նախագծվել եւ ձեռքով հավաքվել Է Mulliner-ի սրահում՝ Bentley-ի ստորաբաժանումում, որն անհատական պատվերով ավտոմոբիլների արտադրության ավելի քան մեկդարյա պատմություն ունի:
«Mulsanne Grand Limousine-ը ցուցադրում Է մեր Mulliner սրահի ճարտար աշխատանքը, որը մասնագիտացած Է անհատական պատվերների կատարման բնագավառում, եւ կարող Է այն բանի օրինակ ծառայել, թե ինչպես են մեր փորձագետները հաճախորդի երազանքներն իրականություն դարձնում»,- նշել Է Bentley Motors-ի վարչության նախագահ եւ ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը:


