Life

Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար»-ը մոռացել է ռեստորանում

1 րոպեի ընթերցում

Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար»-ը մոռացել է  ռեստորանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ շարունակ «Օսկար»-ի մասին երազած Լեոնարդո Դի Կապրիոն այդ բաղձալի արձանիկը թողել է ռեստորանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է TMZ պորտալը, որի թղթակցին հաջողվել է հատվածներ նկարահանել խնջույքից:Դի Կարպրիոն և նրա գործընկերները Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում նշում էին դերասանի հաղթանակը: Ավարտին նա դուրս է եկել ռեստորանից և մի քանի անձանց ուղեկցությամբ շարժվել դեպի ավտոմեքենան: Այդ ժամանակ մի տղամարդ վազել է դեպի դերսանի կողմը` «Օսկար»-ի արձանիկը ձեռքին:

«Դուք կցանկանայի՞ք սա վերցնել»,-հարցրել է նա Դի Կապրիոյին` ցույց տալով արձանիկը: «Տուր Դենին»,-պատասխանել է դերասանը եւ ցույց տվել ուղեկիցներին մեկին, ինչից հետո այդ մարդը նրան Է հանձնել պարգևը: Լրատվամիջոցների տեղեկություններով` ռեստորանի հյուրերը ձեռքից ձեռք են փոխանցել Դի Կապրիոյի արձանիկը և վանկարկել «Գայլերի ոհմակ, գայլերի ոհմակ»:

Տարվա լավագույն տղամարդ դերասան անվանակարգում Լենոանդրո Դի Կապրիոն հաղթող է ճանաչվել «Փրկվածը» ֆիլմի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում