Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart-ի արտիստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, արվեստի կառավարման բնագավառում ունենալով ավելի քան 30 տարվա պատմություն, կազմակերպելով բացառիկ միջոցառումներ, միջազգային փառատոներ՝ Swiss Gart-ը որոշեց համախմբել տարբեր երկրների փորձագետներին Global Art Management-ի շրջանակներում։ Համագործակցելով ամենահեղինակավոր դահլիճների, համերգասրահների և առաջահար նվագախմբերի հետ՝ Swiss Gart-ն աշխատում է ինչպես մեծ արտիստների, այնպես էլ ապագայի աստղերի՝ երիտասարդ սերնդի արվեստագետների հետ՝ օգնելով նրանց կառուցել իրենց կարիերան։

Swiss Gart -ի ուշադրության կենտրոնում է ոչ միայն դասական երաժշտությունը. այն աշխատում է նաև անվանի ջազ, փոփ երաժիշտների, պարային խմբերի, բալետային կոլեկտիվների, օպերային տների և կոմպոզիտոների հետ։

Swiss Global Art Management-ը ներկայացնում է բացառիկ շոուներ և մատուցում գեղարվեստական նախագծեր։ Այս կազմակերպության ծառայություններից օգտվում են տարբեր երկրների կառավարություններ, ինչպես նաև՝ ոչ կառավարական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Swiss Gart -ի կողմից են կյանք ստանում աշխարհի առաջատար մշակութային ծրագրերը։ Այստեղ աշխատող մեծ թիմն ապահովում է ծառայություններ, որոնք նախապատրաստվում են մանրակրկիտ կերպով՝ հաշվի առնելով ամենափոքր դետալներն անգամ։

Swiss Gart-ի արտիստներ են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պինկաս Ցուկերմանը, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը, ջութակահար Սոյունգ Յունը, մեցցո-սոպրանո Կարլի Պաոլինը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կորեայի կամերային նվագախումբը և հայտնի այլ արվեստագետներ ու կոլեկտիվներ։

Swiss Gart -ի հետ համագործակցության արդյունքում Սերգեյ Սմբատյանը հանդես է եկել Ջոն Մալկովիչի և Պինկաս Ցուկերմանի հետ։

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում