Life

Google-ի ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ ՃՏՊ-ի մեղավոր Է դարձել

1 րոպեի ընթերցում

Google-ի ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ ՃՏՊ-ի մեղավոր Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգում Google ընկերության ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի մեղավոր Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 14-ին Մաունթին Վյու քաղաքում: Lexus RX450h մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլը բախվել Է մունիցիպալ ավտոբուսին՝ երթեւեկելի մասում փորձելով շրջանցել ավազով լի պարկերը:

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ավտոմոբիլը վնասել Է ավտոբուսի ձախ կողեզրը, առջեւի անիվը եւ վարորդի առջեւի տվիչը:

Կալիֆոռնիայի իշխանությունները նահանգի ճանապարհներին ինքնաղեկասարքի գործառույթով ավտոմոբիլների օգտագործումն օրինականացրել են 2012 թվականի սեպտեմբերին: Ներկայում Մաունթին Վյուի փողոցներով երթեւեկում Է Google-ի մինչեւ 20 ինքնակառավարվող ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաներում օգտագործվող համակարգչային համակարգը մշակում Է դրանց վրա տեղակայված խցիկներից, հատուկ տվիչներից եւ ռադարներից ստացվող տեղեկատվությունը, ինչը թույլ Է տալիս առանց մարդու մասնակցության շատ բարձր ճշգրտությամբ մանեւրել այլ ավտոմեքենաների հոսքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում