Օսկարակիր դերասանուհի Վուպի Գոլդբերգը մրցանակաբաշխությանը ներկայացել էր հայ ոսկերիչի զարդով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օսկարակիր դերասանուհի Վուպի Գոլդբերգը փետրվարի 28-ին տեղի ունեցած «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացել է անզուգական թանկարժեք զարդերի հեղինակ, պոլսահայ արվեստագետ Սևան Բըչաքչըիստեղծած ապարանջանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է USMagazine-ը:

Ուշագրավ է, որ ադամանդներով պատված և կենտրոնում մեծ մարգարիտ ունեցող ութոտնուկաձև զարդն առանձնահատուկ տպավորվել է «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը լուսաբանող լրատվամիջոցների մոտ: Շատ լրատվականներ գրում են, որ Գոլդբերգի զարդը երեկոյի թերևս ամենատպավորիչ աքսեսուարն էր:

Զարդի հեղինակ Սևան Բըչաքչըն ծնվել է 1965 թվականին Ստամբուլում: Երբ նա 12 տարեկան էր, նրա հայրը, ով թատրոնի դերասան էր, Սևանին աշակերտելու է տալիս Ստամբուլի նշանավոր Փակ շուկայի ոսկերիչ Հովսեփ Չաթաքին: Չորս տարի անց նրա վարպետը մահանում է, սակայն Սևանը հասցնում է շատ բան սովորել ոսկերչության և թանկարժեք քարերի արվեստի մասին: Շարունակելով զբաղվել ոսկերչությամբ` Բըչաքչըն մեկ տարվա ընթացքում ստեղծում է իր առաջին հեղինակային մատանիների հավաքածուն: 2002 թվականին նա իր արտադրանքը ներկայացնում է համաշխարհային շուկայում: Բըչաքչըն, ով հայտնի է «Մատանիների արքա» անունով, հիմնականում ներկայացնում է բյուզանդական և օսմանյան ոճի զարդեր:

Բըչաքչըի զարդերը կրում են շատ հայտնի դեմքեր ինչպես արտերկրում, այնպես էլ Թուրքիայում: Հայտնի է, որ նրա պատրաստած մատանիներից էր կրում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը:

Նա երեք անգամ ստացել է Town and Country պարգևը, ինչպես նաև Թուրքիայում ճանաչվել 5 ամենահաջողակ ոսկերիչներից մեկն ու արժանացել Golden Designer կոչմանը: Բըչաքչըի արհեստանոցը տարեկան արտադրում է մոտ 350 զարդ: Նրա զարդերից յուրաքանչյուրն այնքան բարդ է իր կատարման յուրահատկությամբ, որ յուրաքանչյուր նոր զարդի ստեղծման համար կարող է պահանջվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Այսօր Սևան Բըչաքչըի զարդերը վաճառվում են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ նրա երկու սեփական բուտիկներում, որոնցից մեկը գտնվում է Ստամբուլում, մյուսը՝ Դուբայում: Sevan Bicakci բրենդի որոշ զարդեր կարող են արժենալ մինչև մի քանի հարյուր հազար դոլար:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի