Life

«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք մատուցվեց Քըրք Քրքորյանի հիշատակին

1 րոպեի ընթերցում

«Օսկար» մրցանակաբաշխությանը հարգանքի տուրք մատուցվեց Քըրք Քրքորյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել «Metro-Goldwyn-Mayer»-ի հիմնադիր հանգուցյալ Քըրք Քրքորյանի և բոլոր նրանց հիշատակին, ովքեր հեռացել են կյանքից նախորդ տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`2016 թվականի ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, դերասան և օսկարակիր Լուիս Գոսեթը ներկայացրեց տեսանյութ, որտեղ նշվում էին այն մարդկանց անունները, ովքեր երբևէ կապված են եղել կինոյի, կինոակադեմիայի հետ և հեռացել են կյանքից 2015 թվականին:

Տեսանյութը ուղեկցվում էր «Բիթլզ» խմբի հայտնի «Blackbird» հիթով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում