Life

Լեոնարդո ԴիԿապրիոն վերջապես ստացավ «Օսկար», հայտնի են մրցանակակիրները

5 րոպեի ընթերցում

Լեոնարդո ԴիԿապրիոն վերջապես ստացավ «Օսկար», հայտնի են մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը: Հայտնի են կինոաշխարհի լավագույնները: «Արմենպրես»-ը ներկայացնում է Օսկարակիրների ցանկը:

Լավագույն Սցենար անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը: Սցենարիստները՝ Ջոշ Սինգերը և Թոմ Մքքարրթին երրորդ անգամ էին նոմինացված «Օսկար»-ում:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմում կա հայ իրավաբան Միթչել Կարապետյանի կերպարը, ում մարմնավորել է Սթենլի Դուչին: Անվանակարգը հայտարարեց Շարլիզ Թերոնը:

Լավագույն գրքի էկրանավորում կամ լավագույն ադապտացված սցենար անվանակարգում հաղթեցին Չարլզ Ռանդոլֆը և Ադամ Մքքայը «ՍԱԿԱՐԿՄԱՆ ԽԱՂԸ» ֆիլմի սցենարի համար:

Երկրորդ պլանի լավագույն կին դերասան անվանակարգում հաղթեց Ալիսիա Վիքանդերը «Դանիացի աղջիկը» ֆիլմում` Գերտա Վեգներին մարմնավորելու համար:

Լավագույն հագուստի ձևավորում անվանակարգում հաղթեց Ջենի Բևանը«Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի հագուստների ձևավորման համար:

Լավագույն բեմադրող-նկարիչ անվանակարգում հաղթեց «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմը, նկարիչներ՝ Քոլին Գիբսոն և Լիզա Թոմսոն:

Լավագույն վարսահարդարման և դիմահարդարման համար Օսկարի արժանացան Լեսլի Վանդերվալտը, Էլկա Վարդեգան և Դամիան Մարտինը - «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:

Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում հաղթեցԷմանուել Լյուբեցկին` «Փրկվածը» ֆիլմի համար:

Լավագույն մոնտաժի համար «Օսկարի» արժանացավ Մարգարեթ Սիքսելը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի մոնտաժի համար:

Լավագույն ձայնային մոնտաժանվանակարգում հաղթող են ճանաչվել Մարկ Մանջինին և Դեյվիդ Ուայթը «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:

Լավագույն հնչյունային ձևավորում անվանակարգում հաղթեցին Քրիս Ջենքինսը, Գրեգ Ռուդոլֆը և Բեն Օսմոն «Խելագար Մաքսը: Զայրույթի ճանապարհ» ֆիլմի համար:

Լավագույն վիզուալ էֆեկտներ անվանակարգում հաղթեց «Էքս Մեքենա» ֆիլմը: Օսկարակիրներն են Ուայթհարթսը, Փոուլ Նորիսը, Մարկ Անդինգտոնը և Սարա Բենեթը:

Մինիոնները ներկայացրեցին լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգը: Հաղթող ճանաչվեցինԳաբրիել Օսորիոն և Պատո Էսկալան՝ «Արջի պատմությունը» ֆիլմի համար:

Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Գլուխկոտրուկը»` Փիթ Դոկտորի և Յոնաս Ռիվերաի հեղինակությամբ:

Լավագույն երկրորդ պլանի տղամարդ դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել -Մարկ Ռայլենսը ՝ «Լրտեսների կամուրջը» ֆիլմում ԽՍՀՄ լրտես Աբելի դերի մարմնավորման համար: Սա անգլիական Շեքսպիրյան թատրոնի դերասանի առաջին Օսկարն է:

Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Աղջիկը գետի մեջ. ներման գինը»` հեղինակ և ռեժիսոր՝ Շարմին Օբայիդ-Չինոյ:

Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել - «Էմի» ֆիլմը: Այն Էմի Ուայնհաուսի մասին է, օսկարակիրները` Ասիֆ Կապադիա և Ջեյմս Գայ-Ռիս:

Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Կակազողը», ռեժիսորներ՝Բենջամին Քլերլի և Սերենա Արմիտաժ:

Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սաուլի որդին»` Լասլո Նեմեսը:

Լավագույն երաժշտական ձևավորում անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնիո Մարիկոնեն «Ատելի Ութնյակը»ֆիլմի համար:

Ֆիլմում հնչած լավագույն երգ անվանակարգում հաղթող են ճանաչվել Ջիմի Նեյպսը և Սեմ Սմիթը «Գրվածքը պատին է» երգի համար` «Սպեկտր» ֆիլմում:

Տարվա լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալեհանդրո Գոնսալեզ Ինյարիտուն «Փրկվածը» ֆիլմի համար:

Տարվա լավագույն կին դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրայ Լարսենը «Սենյակը» ֆիլմի համար:

Տարվա լավագույն տղամարդ դերասան անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար:

Տարվա լավագույննէ ճանաչվել «ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը: Մրցանակը ստացան Միքայել Շուգարը, Սթիվ Գոլինը, Նիքոլ Ռոքլինը, Բայլ Պագոն Ֆուսթը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում