Իշխանությունները կքննարկեն ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ցանկացած առաջարկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ պետք է անեն` ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու, առկա կասկածները փարատելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի առաջարկին, ով լրագրողներին ներկայացրել է ընտրական ցուցակները մաքրելու հարևան Վրաստանի փորձը ու Հայաստանի իշխանություններին կոչ է արել կիրառել այն: «Այո, կարծում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք բոլոր երկրների փորձը՝ մեր երկրում ընտրական գործընթացների նկատմամբ բոլոր անհանգստությունները և մտահոգությունները փարատելու համար»,- նշեց Բաղդասարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ նոր ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ դիտարկվելու են բոլոր այն առաջարկները, որոնք միտված կլինեն ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա մտահոգությունները փարատելուն: «Մենք կքննարկենք բոլոր առաջարկները: Շուտով ընտրական օրենսգիրքը կբերվի Ազգային ժողով, և դուք ականատես կլինեք բոլոր այդ քննարկումներին»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և ՀԱԿ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն ԱԺ-ում լրագրողներին ներկայացնել են ընտրացուցակները մաքրելու Վրաստանի հաջողված փորձը, ինչը բարձրացրել է վրացիների վստահությունը ընտրությունների նկատմամբ: ՀԱԿ ներկայացուցիչները եղել են Վրաստանում, հանդիպել Վրաստանի ԿԸՀ ներկայացուցչների հետ, և նպատակն է եղել ճշտել մեկ հարց՝ ինչպես են մաքրել իրենց ուռճացված ընտրացուցակները: Արամ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ իշխանություններին կառաջարկեն կիրառել ընտրացուցակները մաքրելու Վրաստանի փորձը: Վրաստանում ընտրական ցուցակները մաքրելու գործընթացը սկսվել է 2011թ.: Ընդամենը երեք ամսվա ընթացքում հաջողվել է ցուցակներից մաքրել 400 հազար մարդու անուն, մեկ ամիս էլ պահանջվել է կատարված աշխատանքն ամփոփելու համար:

Հայերեն Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս