«Բարեւ Հայաստան». սիրիահայ Գևորգը կախազարդ է պատրաստել Քիմ Քարդաշյանի և թևնոցներ System of a Down-ի տղաների համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրիահայ Գեւորգ Դոշօղլանյանը վիրավորվում է, երբ արծաթագործությունն անվանում են արհեստ...ասում է, դա արվեստ է, արվեստի յուրահատուկ ճյուղ: «Որտե՞ղ եք տեսել, որ նախշերը, յուրահատուկ ձեւվածքները, մտքի թռիչքն ու կատարելության ձգտումը համարվի արհեստ: Սա գեղագիտություն է, յուրահատուկ մոտեցում: Սա արվեստ է»,- ասում է Գեւորգն ու հավելում, որ մետաղին շունչ ու հոգի տալն այդքան էլ հեշտ գործ չէ: «Նախ պետք է սիրել, չափազանց շատ սիրել, ապրել քո գործով ու հաճույք ստանալ աշխատանքից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Գեւորգը:

Նա պատմում է, որ Հալեպից Երեւան տեղափոխվելուց շատ դժվարություններ է տեսել, մարդկային չարություն, տեխնիկական խնդիրներ, հիասթափություն, սակայն միշտ հավատացել է, որ կամքի ուժը ամենահզոր զենքն է ու կարեւորը չկոտրվելն է: «Աշխատասեր մարդն ամեն տեղ էլ իր գլխի ճարը կտեսնի, ուզում է Երեւանում լինի, ուզում է Հալեպում կամ աշխարհի որեւէ այլ անկյունում, թեկուզեւ անապատում»,- ասում է Գեւորգը` հավելելով, որ երեք տարվա ընթացքում մեկ ժամ ազատ ժամանակ չի ունեցել, ունեցել է հարյուրավոր պատվերներ եւ ձգտել է յուրաքանչյուր զարդի միջոցով արտահատել իր ներաշխարհը:

Երեւանում Գեւորգի գլխավոր նպատակն ու ցանկությունը ոլորտում մեծ հաջողությունների հասնելն է. Հալեպում նա հայտնի արծաթագործ Ջորջն է, ցանկանում է, որ այստեղ էլ վաստակի նույն հարգանքը: Հենց այդ պատճառով եղել են դեպքեր, երբ օրերով չի քնել, որպեսզի ստեղծի յուրահատուկ զարդեր, որոնք որեւէ տեղ չեն կրկնվում: «Ես սիրում եմ օրիգինալ լինել, նախընտրում եմ չարչարվել, բայց մյուս վարպետներին չկրկնել: Թող ինձ կրկնօրինակեն, բայց ես միշտ առաջինը ստեղծեմ, յուրահատուկ գործեր անեմ»,-ասում է Գեւորգը:

Նա պատմում է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հայտնի հաճախորդներ է ունեցել: Ասում է` ունի նաեւ մշտական հաճախորդներ, որոնք միայն իր մոտից են զարդեր գնում: Գեւորգին նաեւ հրավիրում են մասնակցելու ցուցահանդեսների, տարատեսակ միջոցառումների:

Ասում է յուրաքանչյուր զարդ յուրահատուկ է, հետաքրքրական ու նորովի: Ստեղծած զարդերից առանձնացնում է Քիմ Քարդաշյանի համար ստեղծած կախազարդն ու System of a down խմբի տղաների համար պատրաստած թեւնոցները: Երկու աշխատանքն էլ «Պռեգոմեշ»-ի հետ համագործակցության արդյունքն է: Քիմի վզնոցը ստեղծել է «Պռեգոմեշ»-ը, կախազարդը` Գեւորգը: Կախազարդի վրա Գեւորգը հայերենով փորագրել Քիմի անվան առաջին տառը: «Իհարկե, մեծ պատիվ էր նման աշխարհահռչակ մարդու համար կախազարդ պատրաստելը: Չգիտեմ, Քարդաշյանը հավանել է, թե ոչ, քանի որ ես նրան չեմ հանդիպել, սակայն հույս ունեմ` իմ չարչարանքն ապարդյուն չի անցել»,- ասում է Գեւորգը: Ինչ վերաբերում է System of a down խմբի տղաներին, Գեւորգը նրանց համար պատրաստել է «1915» մակագրությամբ թեւնոցներ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ ի երախտիք այն մեծ աշխատանքի, որ երաժիշտները կատարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երեւանյան կյանքից Գեւորգը չի դժգոհում: Չի թաքցնում`Հալեպը կարոտում է, բայց վերադառնալ էլ չի ցանկանում: Ասում է` կամաց-կամաց սովորում է երեւանյան կյանքին ու հայկական մենթալիտետին: Ի թիվս բազմաթիվ այլ դրական բաների, Գեւորգը Երեւանում սովորել է նաեւ գումար խնայել: Եթե Հալեպում մեկ ամսվա վաստակածը կարող էր մեկ ժամում վատնել, Երեւան հասնելով հասկացել է դժվարության եւ ապրուստի գինն ու այժմ ավելի շատ է արժեւորում վաստակած գումարը:

«Բարեւ Հայաստան» նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում հաստատված եւ իրենց տաղանդի ու կամքի ուժի շնորհիվ հաջողության հասած սիրիահայերի: Վստահաբար, նման սիրիահայերը շատ են եւ դրվատանքի է արժանի նրանց կատարած աշխատանքը: Համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում Հայկական Կարմիր Խաչ ընկերությանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում