Մինսկում բելառուսա-բրազիլական կառնավալ են անցկացնելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում ի պատիվ Քաղաքի օրվա որոշել են կազմակերպել բելառուսա-բրազիլական կառնավալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Զբոսաշրջություն եւ հանգիստ» պորտալը՝ վկայակոչելով Բելառուսի մայրաքաղաքի Լենինյան շրջանի վարչակազմին:
Բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են առաջիկա տոնակատարության մանրամասները, վարել են վարչակազմի ղեկավոր Վալերիա Կուլեշան եւ Բրազիլիայի դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Դանիլո Տեոֆիլո Կոստոյը:
Միջոցառումը տեղի կունենա Vulica Brasil սթրիթ-արտ միջազգային փառատոնի շրջանակներում, որը Մինսկում արդեն անցկացվել Է 2014 եւ 2015 թվականներին: Այն ժամանակ փողոցային նկարիչները զարդանախշել Էին մայրաքաղաքի մի քանի շենքերի ճակատամասերը: Առաջիկա կառնավալը կդառնա նախագծի իրականացման երրորդ փուլը:
Մինսկում Քաղաքի օրը նշվում Է սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Այս տարի տոնակատարությունն համընկնում Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը: