ԲՀԿ նոր խոսնակը Վանիկ Էլիզբարյանն է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Վանիկ Էլիզբարյանը ԲՀԿ խոսնակի պաշտոնում փոխարինում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին, ով փետրվարի 22-ին հայտարարել է ԲՀԿ խոսնակի պարտականություններից հրաժարվելու մասին: