Բունդեսթագի կանաչները խոստանում են Հայոց ցեղասպանության հարցը հանել «գորգի տակից»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռադիոլուր»-ին: Հարցի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե:

Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ խոսքը ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի ներկայացման եւ դրա շուրջ քննարկման մասին է: Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որում 1915-ի իրադարձությունները հստակ ձեւակերպվում են որպես Ցեղասպանություն:

«Հուսով եմ` մեզ ՝ ընդդիմությանն ու կառավարությանը կհաջողվի խորհրդարանում ընդհանուր հայտարարի գալ 100 տարի առաջ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ: Դա շատ կարեւոր ազդակ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին` այն իրագործողների իրավահաջորդների համար: Պետք է առաջին հերթին շեշտել` դա Ցեղասպանություն էր, երկրորդ` Գերմանիան դրան մեղսակից էր, երրորդ` մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ-թուրքական սահմանը բացվի»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։

Որքանո՞վ է հավանական պրոհայկական բանաձեւի ընդունումը: Հարցին ի պատասխան Ջեմ Օզդեմիրը նախ հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես արդեն խոսել է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Հիմա երկրի կառավարությունը ցանկանում է հարցը կրկին «գորգի տակ գլորել»` քաղաքական շահերից ելնելով: «Կարծում եմ` դա նրանց չի հաջողվի: Անգամ եթե, մեր ցանկությանը հակառակ, ընդդիմության եւ իշխանության մեկ միասնական բանաձեւ չլինի, միեւնույն է` վստահ եմ` զեկուցողները կկիսեն Կանաչների հիմնավորումներն ու տեսակետերը»,-ասել է նա:

2015-ի ապրիլի 24-ին գերմանական խորհրդարանում բուռն քննարկում ծավալվեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը պարունակող բանաձեւի շուրջ: Եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին 1915-ի իրադարձությունները Գենոցիդ որակեց Գերմանիայի նախագահը: Դրան հաջորդեց խորհրդարանական քննարկումը, որի ժամանակ «ձախերն» ու «կանաչները» հանդես եկան խիստ հայանպաստ դիրքորոշումներով, մինչ իշխող կուսակցությունը չեզոք ձեւակերպումները նախընտրեց:

Հայերեն English Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26