Ժիզել Բունդհենը Chanel-ի դիմահարդարման նոր միջոց է ներկայացրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel ֆրանսիական նորաձեւության տունը համալրել Է կոսմետիկայի շարքը: Հավաքածուում ներառվել Է Les Beiges գուներանգային ֆլյուիդը՝ բնական փայլի Էֆեկտով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի տեղեկագրում:
Շարքում ներկայացված են 14 նրբերանգներ, բոլոր միջոցները հագեցած են գունային պիգմենտներով, որոնք բեկում են լույսը: Դիմահարդարման միջոցը ներկայացրել Է սուպերմոդել Ժիզել Բունդհենը:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ, ինչպես նաեւ ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին:
Ժիզել Կարոլին Նոնենմահեր Բունդհենը սուպերմոդել Է՝ Բրազիլիայի Օրիզոնտինա քաղաքից: Նա նկարահանվել Է Ralph Lauren, Dolce&Gabbana, Versace, Valentino, Celine, Gianfranco Ferre, Chloe գովազդային արշավներում, ներկայացրել Է ֆուտբոլի աշխարհի գավաթի՝ Louis Vuitton-ի հեղինակած պատյանը, եղել Է նաեւ Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկը:
