Life

Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում մասնակցել է Polo Ralph Lauren-ի ցուցադրությանը

1 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում մասնակցել է Polo Ralph Lauren-ի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում ներկա է եղել հայտնի դիզայներ Ռալֆ Լորանի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին են վկայում երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված բազմաթիվ լուսանկարները:

Իվետա Մուկուչյանը հասցրել է նաև լուսանկարվել երգչուհի, մոդել Սիարայի հետ` նշելով, որ սիրում է նրան:

Ավելի վաղ Wiwibloggs-ը տեղեկացրել էր, որ երգչուհին Նյու Յորքում է եւ հնարավոր է ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող ամենահեղինակավոր նորաձեւության շաբաթին: ‹‹Մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյան երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››,-գրել է Wiwibloggs:

Այն հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է եւ վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Նյու Յորքում՝ նորաձեւության ասպարեզում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում