ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հուսով է, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունները կսահմանափակվեն քաղաքական հարթությունում և ռազմական գործողությունների չեն վերաճի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան: Նա ասաց, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում ավելացնել ռազմական ուժերի քանակը Թուրքիայի հետ սահմանին:
«Անհրաժեշտություն չեմ տեսնում, որպեսզի ինչ-որ ուժեր ավելացվեն: 102-րդ բազայի ներուժը բավարար է մեր առջև դրված խնդիրների լուծման համար»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` հավելելով, որ Գյումրու ռուսական ռազմաբազան տարածաշրջանում կայունություն հաստատելու համար է: