ԵԱՏՄ-ն Հայաստանը դիտարկում է որպես Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու կամուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է Իրանի հետ տնտեսական ակտիվ համագործակցության հնարավորությունը: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԵՏՀ մակրոէկոնոմիկայի ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: «Իրանը մեզ համար շատ հետաքրքիր երկիր է, և մենք դիտարկում ենք այդ երկրի հետ տնտեսական կապերը խորացնելու հնարավորությունը: Ես պետք է ասեմ, որ երբ մենք քննարկում էինք այն հեռանկարներն ու առավելությունները, որոնք կարող է ստանալ Հայաստանը՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, շատ լավ հասկանում էինք, որ այդ ուղղություններից մեկն էլ հենց Եվրասիական տնտեսական միության և Իրանի համագործակցության խորացումը կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վալովայան:

Նա հավելեց, որ հիմա, երբ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, Իրանի հետ տրանսպորտի, լոգիստիկայի, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հնարավորությունները մեծանում են: «Իհարկե, Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների չեղարկումը նոր, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակահատվածում մենք կտեսնենք Իրանի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական կապերի խորացում»,- եզրափակեց Վալովայան:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել էԵվրասիական տնտեսական ընկերակցության Մաքսային միությանհիման վրա՝2014թվականիմայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է2015թվականիհունվարի 1-ից։ ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն վարումը տնտեսության բնագավառում:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններւն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

ԵՏԱՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Եվրախորհրդարանի Renew Europe քաղաքական խմբի նախագահին

Երևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են 3 300, մարզերի պարեկները՝ 16 008 խախտում

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի համոզմամբ՝ պետք է անել հնարավորը, որ ԼՂ վերադառնալ ցանկացողներն ազատ լինեն այդ հարցում

ԱՄՆ-ի որոշ շրջաններում տորնադոների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 63,68 դոլար

Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի հունվարյան համաձայնագիրը

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին

Դոնալդ Թրամփը սպառնում է 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար

ՀՀ-ն պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատմական քայլը. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովին