Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 5-ին հանդես կգա Սարաևոյի ազգային թատրոնում՝ ղեկավարելով Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, որպես մենակատար հանդես կգա Ռան Ջիան (դաշնամուր)։ Դաշնակահարն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Սարաևոյի ֆիհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում