Life

Յակուտիայում Դի Կապրիոյի երկրպագուները ոսկի եւ արծաթ են հանձնում՝ հատուկ «Օսկար» պատրաստելու համար

1 րոպեի ընթերցում

Յակուտիայում Դի Կապրիոյի երկրպագուները ոսկի եւ արծաթ են հանձնում՝ հատուկ «Օսկար» պատրաստելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի կապրիոյի ստեղծագործության երկրպագուները ոսկի եւ արծաթ են հանձնում նրա համար հատուկ «Օսկար» պատրաստելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 4-ին ՏԱՍՍ-ին պատմել Է «Օսկար Լեոյի համար» ակցիայի կազմակերպիչ Տատյանա Եգորովան:

«Երկու շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի ազգային ոճով արձանիկը՝ ձուլված արծաթից, որը բերում են մարդիկ, ովքեր անտարբեր չեն Դի Կապրիոյի ստեղծագործության նկատմամբ: Արձանիկը պատրաստված Է տղամարդու տեսքով, որը ձեռքերին բռնել Է յակուտական ազգային անոթը՝ չորոնը, որը խաղաղություն Է խորհրդանշում: Դա ժողովրդական սիրո դրսեւորումն Է դերասանի նկատմամբ»,- ասել Է նա:

Արձանիկը կձուլվի արծաթից, անոթը՝ ոսկուց: Ներկայում, ինչպես նշվում Է, ավելի քան հարյուր մարդ Է արծաթ հանձնել «Լեոյի Օսկարի» համար:

Լուսանկարը`EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում