Օզբիլիսը չի մասնակցել «Ռայո Վալեկանո»-«Դեպորտիվո» հադիպմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռայո Վալեկանո»-ն մրցակցի դաշտում մրցել է «Դեպորտիվո»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Օրեր առաջ «Ռայո Վալեկանո» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտավորված չէր հանդիպմանը: Խաղի հաշիվը բացել են «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստները, խաղի 8-րդ րոպեին Միկուն գնդակն ուղարկել է հակառակորդի դարպասը: Խաղի 19-րդ րոպեին Լուկաս Պերեսը հավասարեցրել է հաշիվը: Այնուհետեւ Խոզաբեդը եւս մեկ անգամ «Ռայո Վալեկանո»-ին առաջ է մղել հաշվի մեջ խաղի 23-րդ րոպեին, 46-րդ րոպեին Ֆեսալ Ֆաժրը կրկին հավասարեցրել է հաշիվը:

Կայացած 22 տուրից հետո վաստակած 20 միավորով մադրիդյան ակումբը «Գրանադայի» հետ կիսում է 17-18-րդ տեղերը: Հաջորդ տուրում «Ռայոն» փետրվարի 6-ին սեփական հարկի տակ կընդունի «Լաս Պալմասին»:

Հայերեն English

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր