Life

Հռոմի պապը խաղալու Է արկածային ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը խաղալու Է արկածային ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղալու Է «Արեգակից անդին» ընտանեկան արկածային ժապավենում, ընդ որում նա նկարահանվելու Է հենց պապի դերում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ Է մասնակցելու գեղարվեստական ֆիլմի նկարահանումների: Ժապավենի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիայում:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Հռոմի պապը ինքն Է կինեմատոգրաֆիստներին խնդրել ստեղծել մի ֆիլմ, որը կկարողանար երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի պատգամը:

Նախագծի հիմքում Նոր Կտակարանն Է: Գլխավոր հերոսները կդառնան երեխաները, որոնք, սցենարիստ Գարսիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ, խոհրդանշելու են առաքյալներին:

Կինոնկարի վարձույթից ստացվելիք հասույթը պլանավորվում Է տրամադրել բարեգործությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում