Life

Դևիդ Բոուին կնոջը և երեխաներին 100 միլիոն դոլար է թողել

1 րոպեի ընթերցում

Դևիդ Բոուին կնոջը և երեխաներին 100 միլիոն դոլար է թողել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին կնոջը` Իմանին և երկու երեխաներին թողել է 100 միլիոն դոլար գնահատվող կարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով New York Daily News-ը, այս մասին հայտնի է դարձել նրա կտակից: Նա նաև 2 միլիոն դոլար է կտակել իր երկարամյա օգնական Կորին Շվաբին և 1 միլիոն դոլար` որդու դայակ Մարիոն Սկենեին։

Gazeta.ru-ն հավելում է, որ Բոուիի ցանկությունն է եղել, որ մահից հետո իր աճյունի մոխիրն, ըստ բուդդայական ծիսակարգի, շաղ տան Բալի կղզու վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում