Սպորտ

«Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես հաստատեց Օզբիլիսի տեղափոխությունը

1 րոպեի ընթերցում

«Ռայո Վալեկանո»-ն պաշտոնապես հաստատեց Օզբիլիսի տեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբը հաստատել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ելույթները շարունակելու է մադրիդյան ակումբի կազմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մադրիդյան ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջում տեղադրվել է հետևյալ գրառումը. «Արաս Օզբիլիը պաշտոնապես դարձել է «Ռայո Վալեկանո»-ի նոր ֆուտբոլիստը «Բեշիկթաշ»-ի հետ հաջող գործարքի արդյունքում»:

Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշ» է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»-ից: Ֆուտբոլիստ թուրքական ակումբի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր, իսկ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իսպանական Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանո» ակումբում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում