Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են շիզոֆրենիայի զարգացմանը նպաստող գենետիկական մեխանիզմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մտագարության զարգացմանը նպաստող ծագումնաբանական մեխանիզմը: Ըստ The Washington Post թերթի հաղորդագրության՝ դա կարող Է «բեկումանային պահ» դառնալ այս հիվանդության դեմ պայքարի բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից Սթենլիի անվան Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սթիվեն Հայմանը, որն անցյալում գլխավորել Է Հոգեբուժության ազգային ինստիտուտը, հրատարակությանը հայտարարել Է, որ հայտնագործությունը կարող Է ճանապարհ բացել դեպի վաղ ախտորոշումը եւ շիզոֆրենիայի բուժման նոր եղանակները, որոնք տակավին մեկ տարի առաջ աներեւակայելի Էին:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, ինչպես նաեւ Հարվարդի համալսարանի եւ Բոստոնի մանկական հիվանդանոցի ամերիկացի գիտնականները պարզել են, որ շիզոֆրենիայի զարգացման ռիսկը կտրուկ բարձր Է այն մարդկանց մոտ, ովքեր ժառանգական շեղումներ ունեն այն գեներից մեկում, որոնք պատասխանատու են այսպես կոչված «սինապտիկական փրունինգի»՝ անհարկավոր նեյրոնների եւ ուղեղի բջիջների հասունացման դեպքում դրանց միջեւ կապերի թվի կրճատման համար:

Հրապարակման համաձայն՝ շիզոֆրենիայով տառապող հիվանդների մոտ ԴՆԹ-ի հաջորդականության մեջ մեն-միակ դիրքի փոփոխությունն արդյունքում հանգեցնում Է ուղեղի «գորշ նյութի աննորմալ կորստի»:

Աշխատանքի մասին մասնագիտական հաշվետվությունը տպագրված Է Nature հանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի