Բագրատ Էստուկյանն ահազանգում է ստամբուլահայ համայնքի ներսում առկա խնդիրների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայում հայկական համայնքի համար2016 թվականին գլխավոր խնդիր է շարունակում մնալ պատրիարքի և համայնքային հաստատությունների վարչությունների ընտրության հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:«Այդ ընտրությունները կարգավորող կանոնադրությունը բացակայում է, հետևաբար արդեն քանի տարի է` չենք կարողանում ընտրություն անցկացնել: Պատրիարքի ընտրության հետ կապված նույնպես խոչընդոտներ կան: Նոր պատրիարք պետք է ընտրենք, բայց կարգադրությունները ձեռնտու չեն: Ահա սրանք են գլխավոր խնդիրները»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, օրեր առաջ այդ հարցերի հետ կապված ընդհանուր ժողով էր կազմակերպվել: Մասնակցում էին տեղի համայնքի բոլոր հաստատությունների ներկայացուցիչները: Այնտեղ` ժողովին, կարծիք է հնչել, որ հույս չկա, թե մինչև 2017 թվականը հնարավոր կլինի ընտրություն կազմակերպել: Դա վերաբերում է և' պատրիարքի, և' վարչությունների ընտրությանը: Ըստ Բագրատ Էստուկյանի` դա իրականությանը մոտ կարծիք է: Պատճառն այն է, որ հայկական համայնքի ներսում չեն կարողանում այդ հարցերի շուրջ ընդհանուր եզրահանգման գալ: Ըստ նրա` այս գործընթացը հայկական համայնքի քայքայման պատճառ է դառնում:

«Ստամբուլահայությունը բավական կազմակերպված համայնք է եղել 10 տարի առաջ: Վերջին տարիներին այս անորոշությունները համայնքի համակարգին խանգարում են, նույնիսկ այս իրավիճակը անդամների մոտ հուսալքություն, հիասթափություն է առաջ բերում: Դա վատ հետևանքներ կարող է ուենալ»,-ասաց խմբագիրը:

Ընտրություններին վերաբերող հարցերին զուգահեռ Թուրքիայի հայկական համայնքի համար տնտեսական լուրջ խնդիրներ կան: Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, դպրոցներում ֆինանսական դժվարություններ կան, մասնավորապես, ծախսերն ավելացել են:

«Ֆինանսական միջոցների ելքն ու մուտքը հնարավոր չէ հավասարակշռել: Սովորաբար ամեն տարի այս շրջանում տնտեսական առումով ճգնաժամ ունենում ենք, բայց բարեգործական միջոցներով, նվիրատվություններով փորձում ենք մուտքերն ու ելքերը հավասարկշռել: Այս տարի որոշ դժվարություններ կան: Մեր հույսը հայկական համայնքի միջոցներով իրավիճակը շտկելն է»,-ավելացրեց Բագրատ Էստուկյանը:

Անդրադառնալով հայկական համայնքի անվտանգության խնդրին` նշեց, որ Ստամբուլում այդպիսի խնդիր առայժմ չկա, այստեղի եկեղեցիների համար սպառնալիք չկա: Միայն Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին է նման վտանգի տակ, որովհետև պատերազմի գոտում է գտնվում: «Ոչ հայ հասարակության, ոչ հայկական հաստատությունների համար լուրջ սպառնալիքներ չկան»,-եզրափակեց «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիրը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին