Տոնական ուտեստներ ու տրամադրություն. հունվարի 28-ին զինվորների առօրյան կտարբերվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի տոնը` հունվարի 28-ը, տոնական է լինելու հայրենիքի պաշտպանության դժվար, բայցև պատվաբեր գործը կատարող զինվորների համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ: «Այս օրը սովորաբար մեկ ժամ ուշ են արթնանում զինվորները, ֆիզիկական պատրաստության վարժություններ չեն կատարում: Փոփոխություններ են լինում նաև ճաշացանկում: Տարբեր մշակութային, քաղաքական գործիչներ, վերադաս հրամանատարությունից ներկայացուցիչներ հյուրընկալվում են զորամասերից շատերում: Հնարավոր են մշակութային միջոցառումներ, պատմական ֆիլմերի դիտում և այլն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ բանակի տոնը հայ զինվորների համար տոն դարձնելու նպատակով, տարբեր անհատներ, հասարակական խմբեր կազմակերպում են այցելություններ զորամասեր, ինչպես նաև հյուրընկալվում են դիրքապահ զինվորներին: Դրանցից մեկն էլ Հայ օգնության ֆոնդի Բերդի գրասենյակի և ֆեյսբուքյան օգտատեր, Ներքին Կարմիրաղբյուրցի Նարեկ Վարդանյանի կազմակերպած միջոցառումն է: «Տոն Տավուշի սահմանը հսկող զինվորներին» ֆեյսբուքյան իրադարձության միջոցով նրանք կոչ էին արել պատրաստել բացիկներ, հնարավորության դեպքում փոխանցել քաղցրավենիք, տաք գուլպա կամ մեկ այլ բան, որի կարիքը կարող է ունենալ զինվորը: Հունվարի 28-ին նախաձեռնող խումբը այց կկատարի Տավուշի մարզի Բերդի զորամաս, որտեղ տեղի կունենա տոնական համերգ, այնուհետև կայցելեն նաև սահմանները հսկող դիրքապահ զինվորներին:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 24 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայերեն English

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA