Ինովացիա

«Դիջիթեք Էքսպո»-ն ավելացնում է միջազգային մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

«Դիջիթեք Էքսպո»-ն ավելացնում է միջազգային մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող «Դիջիթեք Էքսպո»-ն կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ այս անգամ «Դիջիթեք Էքսպո»-ում այլ մոտեցումներ են կիրառվելու:

«Նախորդ տարի «Դիջիթեք Էքսպո»-ն լուրջ հաջողություն ունեցավ: Այցելուների քանակը 30 հազարից հասավ 50 հազարի: Կարծում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են: Հետևաբար, նախատեսում ենք մեծացնել միջազգային մասնակցությունը: Բանակցում ենք «Թայվանի զարգացման գործակալության» հետ, որ այս տարի լինի Թայվանի տարի: Ակնկալում ենք 30-50 թայվանական ընկերությունների մասնակցություն: Դա միջազգային նշանակություն կհաղորդի «Դիջիթեքին»»,-ասաց Կարեն Վարդանյանն` ընդգծելով, որ հաջորդ տարին նախատեսվում է սահմանել Հնդկաստանի տարի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում