Toyota-ն չորրորդ տարին անընդմեջ դարձել է ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota Motor կորպորացիան 2015 թվականի արդյունքներով կրկին աշխարհի առաջատարն Է դարձել վաճառված ավտոմոբիլների քանակով: Ինչպես ասված Է ընկերության կողմից հրապարակված վիճակագրական նյութերում, անցած տարի Ճապոնիայի ավտոհսկային հաջողվել Է իրացնել 10 միլիոն 151 հազար ավտոմոբիլ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, ինչպես հաղորդել Է Կիոդո գործակալությունը, համաշխարհային ավտոմոբիլաշինության բնագավառի առաջատարությունը Toyota-ն պահպանում Է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Դեռ 2015 թվականի առաջին կիսամյակում Toyota-ն առաջին տեղի համար պայքարում Էր իր գլխավոր մրցակցի՝ Volkswagen կոնցեռնի հետ, որի արդյունքներով Գերմանիայի ընկերությանը հաջողվել Էր պատմության մեջ առաջին անգամ իր առաջատարությունն ապահովել վաճառքների քանակով: Սակայն, այսպես կոչված դիզելային սկանդալի սկսվելուց հետո Volkswagen-ի վաճառքները նվազեցին: Արդեն հոկտեմբերին Toyota-ն վերստին վերադարձրեց առաջատարությունը:

Նախնական տվյալներով՝ 2015 թվականի արդյունքներով Volkswagen-ը վաճառել Է 9 միլիոն 930 հազար ավտոմոբիլ, իսկ երրորդ տեղում ընթացող General Motors կոնցեռնը՝ 9 միլիոն 840 հազար ավտոմոբիլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի