Հասարակական

Ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2016 թվականին նախատեսում է իրականացնել կառուցապատման ներդրումային ծրագրեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության գերակա ծրագրերի թվում:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման անհրաժետությունը պայմանավորված է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` ՀՀ-ում կառուցապատման ներդրումային նախաձեռնությունների իրագործման աշխատանքները համակարգելու անհրաժեշտությամբ:

Գերակա խնդրի լուծման դեպքումակնկալվում էմշակել համապատասխանտարածքներիկառուցապատման հայեցակարգեր և ներդրումայինփաթեթներ,ներառյալ`նշվածտարածքներիծավալատարածական և ֆունկցիոնալ համալիր լուծումները, համակարգել ներդրողների հետ բանակցային գործընթացները:

Ըստ նախարարության, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման աշխատանքների հետևողական համակարգումն էական ազդեցություն կունենա այդ ծրագրերի բնականոն ընթացքի ևշարունակականության ապահովման տեսանկյունից:

Սպասվում է, որ ընթացիկ տարում կմեկնարկի«Հին Երևան»ծրագիրը:Ծրագրի շրջանակում նախատեսվում է հին Երևանի քանդված պատմամշակութային շենքերը վերականգնել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում։ Ծրագրի իրականացման համար 150 միլիոն դոլար է ներդրել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում