Սերգեյ Սմբատյանն արժանացավ վաստակավոր արտիստի կոչման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համանագրով վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Այս մասին հայտարարվեց հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանկան միջոցառման ժամանակ:

«Շատ շնորհակալ եմ ինձ այս բարձր կոչմանն արժանացնելու համար: Այն, ինչ նվագախումբն այսօր ունի, համատեղ ուժերով ենք ձեռք բերել: Ունենք շատ լավ պատմություն, լավ ձեռքբերումներ: Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր մտքերին, գաղափարներին և մեզ առաջ տանող գաղափարին է հավատում. դա ամենակարևորն է: Երաժշտությամբ մենք կարողացանք ստեղծել այն մթնոլորտը, որը մեզ համար թանկ է: Անսահման սերը երաժշտության հանդեպ և գաղափարը, երազանքը, որին մենք հավատում էինք, իրականացավ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարի խոսքով` ինքը շնորհակալ է նվագախմբի բոլոր երաժիշտներին:

«Շնորհակալ եմ, որ ինձ «դիմանում եք» արդեն 10 տարի : Դժվար աշխատանք էր, բոլորիդ շատ սիրում եմ, մենք մի ընտանիք ենք, մի թիմ, և այն գաղափարը, որ մեզ միավորեց, էլ ավելի է ուժեղացել տարիների ընթացքում: Մենք շարունակելու ենք երազել: Մենք երազում ենք: Չէ՞ որ մենք պայքարող, հաղթող, անկախ Հայաստանի ծնունդն ենք: Դա մեզ համար ամենակարևորն է»,-շեշտեց Սերգեյ Սմբատյանը:

Սերգեյ Սմբատյանը ծնվել է 1987-ին Երևանում, երաժիշտների ընտանիքում: Չորս տարեկանում սկսել է ջութակ նվագել իր տատի՝ Տ. Հայրապետյանի մոտ: Հետագա կրթությունը շարունակել է պրոֆեսորներ Բագրատ Վարդանյանի և Զախար Բրոնի ղեկավարությամբ: Ս. Սմբատյանի կարիերան որպես ջութակահար սկսվել է 13 տարեկանում: Այնուհետև Ս.Սմբատյանի մոտ հետաքրքրություն է առաջացել հանդեպ նվագախումբը, և նա ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` ուսանելու սիմֆոնիկ դիրիժորություն պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարանում: Նաև զուգահեռաբար սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում: 2005-ին 18-ամյա Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Հայերեն Русский

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ