Սպորտ

Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշ»-ում հանդես կգա հաջորդ մրցաշրջանից

2 րոպեի ընթերցում

Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշ»-ում հանդես կգա հաջորդ մրցաշրջանից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի արտաքին տարնսֆերների հարցով պատասխանատու Էրդալ Թորունօղուլլարըն հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իրենց ակումբում կխաղա արդեն հաջորդ մրցաշրջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ով հայազգի ֆուտբոլիստին անվանում է «Հայաստանի Մեսսի»:

«Օզբիլիսի հետ կապված կարևոր ծրագրեր ունենք հաջորդ մրցաշրջանում: 6 ամիս ժամկետով նրան վարձակալության հիմունքներով կտրամադրենք «Ռայո Վալեկանո»-ին: Առաջիկա մրցաշրջանում արդեն «Բեշիքթաշ»-ի մարզաշապիկով նա ցույց կտա, թե ինչպիսի խաղացող է»,- ասել է Թորունօղուլլարըն:

Թուրքական ԶԼՄ-ները ողողված են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ Մոսկվայի «Սպարտակ»-ից Ստամբուլի «Բեշիքթաշ» տեղափոխվելու մասին լուրերով: Օզբիլիսի տրանսֆերը թուրքական ակումբի վրա կարժենա 3 միլիոն եվրո: «Բեշիքթաշ»-ը միանգամից կիսապաշտպանին վարձակալական հիմքունքներով տրամադրելու է իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որն Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է երկար ժամանակ: Պատճառը կիսապաշտպանին խաղային պրակտիկա տրամադրելն է:Բացի այդ, նշվում է, որ «Բեշիքթաշ»-ն Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոքհան Տերեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում