Քաղաքականություն

Բանգլադեշի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2 րոպեի ընթերցում

Բանգլադեշի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը` Աթենք) հունվարի 21-ինհավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ փոխնախարար Մանասարյանը բարձր է գնահատել Հայաստանում առաջին դեսպան նշանակելու Բանգլադեշի իշխանությունների որոշումը: Փոխնախարարը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ համագործակցության ձևավորման և ընդլայնման գործում։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերը կգործադրի Հայաստանի և Բանգլադեշի միջև հարաբերությունների զարգացման համար։

Հանդիպման ընթացքում փոխնախարար Մանասարյանը և դեսպան Ուդինը անդրադարձել են քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում