Հարավկորեացի ռեփեր PSY-ի «Daddy» հոլովակը ավելի քան 100 մլն դիտում Է հավաքել YouTube-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PSY կեղծանունով հայտնի հարավկորեացի ռեփեր Պակ Չժե Սանի նոր հոլովակը՝ «Daddy»-ն, հրապարակման պահից անցած երկու ամսից Էլ պակաս ժամանակաընթացքում ավելի քան 100 մլն դիտում Է հավաքել YouTube ինտերնետ-պորտալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հաղորդել Է նրա հետ համագործակցող YG Entertainment պրոդյուսերական ընկերությունը:
Այսպիսով՝ PSY-ն դարձել Է առաջին հարավկորեացի կատարողը, որի չորս երաժշտական տեսահոլովակներն անընդմեջ կարողացել են հասնել այդ ցուցանիշին: Նրա «Gangnam Style» ամենահայտնի հոլովակի դիտումների թիվը YouTube-ում մոտենում Է 2,5 միլիարդի: Դրան 920 մլն հանդիսականներով հետեւում են «Gentleman»-ը եւ «Hangover»-ը՝ 241 մլն «քլիքով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский