Life

Շվարցենեգերն անօթևան է ձևացել և պառկել իր արձանի դիմաց

1 րոպեի ընթերցում

Շվարցենեգերն անօթևան է ձևացել և պառկել իր արձանի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոլիվուդի աստղ և ամերիկյան քաղաքական գործիչ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը յուրատեսակ ներկայացում է պատրաստել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով kp.ru-ն, «Տերմինատորի» աստղն անօթևան է ձևացել և պառկել իր սեփական արձանի դիմաց` իր հետ նախապես տանելով քնապարկ: Լուսանկարը նա տեղադրել է Instagram-ի իր էջում: «Որքան են փոխվել ժամանակները»,- գրել է դերասանը` ստորագրելով տարօրինակ լուսանկարի տակ:

Շվարցենեգերի 2,5 մետր բարձրությամբ և 260 կիլոգրամանոց արձանը տեղադրել են 2014-ին Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում: Դեռևս հայտնի չէ` ինչու է դերասանը որոշել անօթևանի կերպարով պառկել իր իսկ արձանի մոտ: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նա կերպարանափոխված գաղտնի ներկայանում է հանրությանը: Լրատվամիջոցները նմանատիպ այլ դեպքեր էլ են հիշում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում