Powerball վիճակախաղի 1,6 մլրդ դոլարի ջեքփոթը կբաժանվի երեք հոգու միջեւ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Powerball վիճակախաղի 1,6 մլրդ դոլարի շահումը կբաժանվի երեք հաղթողների միջեւ, որոնք տոմսերը ձեռք են բերել Թեննեսիի, Կալիֆոռնիայի եւ Ֆլորիդայի նահանգներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reurers գործակալությանը:

Ջեքփոթը շահածների անուններն առայժմ չեն նշվում:

Վիճակախաղի պայմաններով՝ շահումը բաժին Է հասնում նրան, ով ճիշտ Է գուշակում հինգ սպիտակ գնդերի գումարած մեկ կարմիր գնդի համարները, կարմիր գունդ, որն Էլ կրում Է Powerball անվանումը: Բոլոր վեց բաղձալի համարները ճիշտ որոշելու շանսը մոտավորապես 292 միլիոնից մեկն Է:

Կանոնների համաձայն՝ հաղթողը կարող Է ջեքփոթն ստանալ մաս առ մաս 29 տարվա ընթացքում կամ դրա տերը դառնալ միանգամից: Վերջին դեպքում շահման գումարը կիսով չափ պակասում Է՝ չհաշված հարկերը, որոք տարբերվում են ըստ նահանգների:

Powerball վիճակախաղն անցկացվում Է 44 նահանգներում, Կոլումբիայի ֆեդերալ օկրուգում, ԱՄՆ-ի Վիրգինյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Տոմսի գինը 2 դոլար Է: Դրանց վաճառքից ընդհանուր հասույթը հասնում Է մի քանի միլիարդ դոլարի:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի