Ազգային արխիվը կհրապարակի փաստաթղթեր Թուրքիայի հայկական վանքերի կալվածքների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային արխիվը նախատեսում է հրապարակել Թուրքիայի հայկական վանքերի կալվածքների մասին փաստաթղթեր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Այսօր շատ է խոսվում Թուրքիայի հայկական եկեղեցիների կալվածքի մասին: Գիտենք, որ Սիսի կաթողիկոսարանը կալվածքները վերադարձնելու նպատակով դատական գործընթացի մեջ է: 2016 թվականին կհրապարակվի գիրք, որտեղ կներկայացվեն Թուրքիայում առկա բոլոր վանքերի կալվածքների մասին տեղեկատվություն: Դա բավական արժեքավոր տեղեկատվություն է: Մենք ներկայացնելու ենք հենց թուրքական իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը` օսմաներենով գրված»,-ասաց Ամատունի Վիրաբյանը: Այդ գիրքը լինելու է հայերեն և օսմաներեն:

Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ ակտիվորեն աշխատում ու համագործակցոմ են այլ երկրների Ազգային արխիվների հետ: Աշխատում են Իտալիայի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Լեհաստանի և այլ երկրների Ազգային արխիվների հետ: Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարում կհրատարակվի «Կովկասյան ռազմաճակատ.1914- 1918 թթ» ժողովածուն, որը ներառելու է տարածաշրջանի բնակչության, Հայոց ցեղասպանության մասին նյութեր: Գրքում տեղ են գտնելու ռազմական հետազախուզության նյութերը, որոնք պատմելու են թուրքական իշխանությունների գործողությունների մասին, թե ինչպես են հայերին արտաքսել, ոչնչացրել, ճանապարհերին հայերի վրա հարձակումներ կազմակերպել:

Հայերեն English Русский

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը