Life

Հնդկաստանում ափ Է նետվել 100 դելֆին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ափ Է նետվել 100 դելֆին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Թամիլ Նադուի նահանգի իշխանությունները հայտնել են 20 կարճալողաթեւ գրինդների սատկելու մասին, որոնք հունվարի լույս 12-ի գիշերը նետվել են նահանգի լողափերից մեկը: Ինչպես հայտնի Է դարձել, ընդամենը ծովից դուրս Է նետվել 100 դելֆինակերպ, բայց դրանցից 80-ին դեռ կարելի Է փրկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարճալողաթեւ գրինդը կետակերպների դելֆինային կարգի ընտանիքի գրինդների ցեղատեսակի ծովային կաթնասունների երկու տեսակներից մեկն Է: Չնայած դելֆինակերպների ընտանիքին պատկանելուն, իրենց կենսակերպով դրանք ավելի շատ հիշեցնում են խոշոր կետերի:

«Դրանք կարճալողաթեւ կետազգիներ են եւ, ինչպես երեւում Է, կորցրել են կողմնորոշումը: Նախկինում դրանք ափ չեն նետվել նման քանակություններով»,- զանգվածային լրատվամիջոցներին պատմել Է տեղացի պաշտոնյա Ռավի Կումարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում