Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է: Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովը հայկական ԶԼՄ-ների համար արված մեկնաբանությունում:

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այդ կոնտեքստում սրբազանը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են այնպիսի շրջաններ, երբ ներմուծվող կարգն ապահովում էր համեմատական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում:

Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, բերում է դեպքերի ողբերգական զարգացման: Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ օրինակ է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին. Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, նախորդ տարի Երևան ռուսական եկեղեցու պատվիրակության այցը`մասնակցելու հիշատակման միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին:

Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշված է մեկնաբանությունում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար