Տնտեսություն

ՀԲ-ն 2016-ին Իրանի համար կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ

1 րոպեի ընթերցում

ՀԲ-ն 2016-ին Իրանի համար կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 2016 թվականին Իրանի համար կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին հաղորդել է իրանական «Իռնա» գործակալությունը:

Համաձայն ՀԲ-ի` 2015-ին Իրանի ՀՆԱ-ն աճել է 1,9 տոկոսով, և ինչպես սպասվում է, 2016-ին ՀՆԱ-ն կաճի 5,8 տոկոսով, իսկ 2017-ին այդ ցուցանիշը կարող է հասնել 6,7 տոկոսի:

«ՀԲ-ի նման լավատեսական գնահատականները կապված են հետպատժամիջոցային ժամանակահատվածի սպասումներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է իրանական գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում