Ինովացիա

Apple ընկերությունը գրանցել է ավտոմոբիլային մի քանի դոմեն

1 րոպեի ընթերցում

Apple ընկերությունը գրանցել է ավտոմոբիլային մի քանի դոմեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը գրանցել է ավտոմեքենաների հետ առնչվող մի քանի դոմեն, այդ թվում apple.car, apple.cars, և apple. auto: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է Apple ընկերությունը զբաղված է սեփական ավտոմեքենայի ստեղծմամբ: Ավտոմոբիլային դոմենները ձեռք են բերվել դեռևս 2014 թվականի դեկտեմբերին, այդուհանդերձ դրանցից և ոչ մեկը չի օգտագործվում: Apple ընկերությունում առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում տեղեկատվությունը:

Ավելի վաղ, Apple-ի կողմից էլեկտրոմոբիլի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություն էին հաղորդել մի քանի աղբյուրներ:The Wall Street Journal-ը նախորդ տարվա սեպտեմբերին գրել էր, որ ընկերությունն արդեն հաստատել է «Տիտան» կոչվող նախագիծը: Ըստ նախագծի` նախատեսվում է առաջին ավտոմեքենան ներկայացնել 2019 թվականին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում