Լևոն Տեր-Պետրոսյանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախկին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ բուժման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԿ գրասենյակից: «Բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ հունվարի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող իրադարձությունների շուրջ»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ: