Սերգեյ Սմբատյանն ավելորդ է համարում մեկնաբանել Գեղամ Գրիգորյանի իրականացրած փոփոխությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը չի պատկերացնում իրեն նվագախմբի թիմից դուրս: Այս մասին դեկտեմբերի 25-ին նշեց Սերգեյ Սմբատյանը` անդրադառնալով օպերային թատրոնի կառուցվածքային փոփոխություններին և լրատվամիջոցներում առկա քննարկումներին:

«Սա սկանդալ չի, որովհետև մենք սկանդալ ասելով ներկայացնում ենք երկու կողմերի բախում: Այս անգամ մեկ կողմի բախում է, չգիտենք որ կողմինն` ում հետ: Հայաստանում խնդիր կա, որ մենք չենք տարանջատում այն, ինչ կարելի է մտածել և ինչ հնչեցնել: Կառուցվածքային փոփոխություններ են եղել օպերային թատրոնում, որը ղեկավարում է հայազգի պարծանք Գեղամ Գրիգորյանը: Թատրոնն ունի ճիշտ սկզբունք, ես ինձ իրավունք չեմ վերապահի քննարկել այն մարդկանց որոշումը, ում նկատմամբ անհավանական հարգանք ունեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր է դառնալու հենց Սերգեյ Սմբատյանը:

«Եթե նման ցանկություն ունենամ, կարող եմ ասել, հնչեցնել, նույնիսկ նման կասկածն ինձ որպես անձի, երաժիշտի վիրավորում է: Երիտասարդական նվագախումբն ունի շատ անելիքներ, չեմ պատկերացնում, որ չլինեմ այդ թիմի մեջ»,-շեշտեց նա:

Սմբատյանի խոսքով` ինքն իրեն երբեք թույլ չի տվել մարդկանց անվան շուրջ բացասական կարծիք ստեղծել:

«Մաեստրո Գեղամ Գրիգորյանի որոշումը ես չեմ կարող քննարկել: Կարեն Դուրգարյանը շատ լավ դիրիժոր է և դրսում ունի միջազգային կարիերա»,-նշեց Սմբատյանը` հավելելով, որ վատ հարաբերությունների մեջ չէ Դուրգարյանի հետ և անձնական խնդիր չունի: «Իմ անունը պետք չէ շահարկել, ես ունեմ այդ իրավունքը»,-հավելեց նա:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից, որը արժանացել է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում