ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մակարդակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ինմասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը ևշնորհավորել նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, իր շնորհավորական խոսքում Նախագահը նաև ամփոփել է 2015 թվականը, անդրադարձել անցնող տարվա ձեռքբերումներին, թերացումներին, դժվարություններին ու մարտահրավերներին, խոսել 2016 թվականի ծրագրերի և ակնկալիքների մասին:

Նա ընդգծել է, որ անցնող 2015թ. ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ նաև ամբողջ հայության համար հիշարժան, միջոցառումներով հագեցած և այդ տեսանկյունից լարված տարի էր, և Հայրենիքում և աշխարհի շատ երկրներում արժանապատվորեն ու բարձր մակարդակով անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ: Հանրապետության Նախագահն այդ աշխատանքներում կարևորել է արտաքին գործերի նախարարության աշխատակիցների դերը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մեր երկրի համար կարևորագույն այլ իրադարձությունների՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Եվրամիության հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին՝ շեշտելով, որ այդ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու մասին իրատեսական որոշումները Հայաստանի հետագա զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեն:

Նախագահը խոսել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ ցավով նշելով, որ անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում:

Նշելով, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եկող տարվանից տեղափոխվելու է վարչական նոր մասնաշենք, որտեղ աշխատանքի համար ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծված՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նոր տարում արտաքին գերատեսչության աշխատակիցներն իրենց գործունեությունը կիրականացնեն ավելի մեծ եռանդով, նվիրումով, նոր գաղափարներով ու ծրագրերով, նոր գիտելիքներով զինված, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, որևէ պետություն չի կարող հաջողություն ունենալ:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս