Պան Գի Մունը հուսով է, որ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը կմոտեցնի ԼՂ խաղաղ գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեը դեկտեմբերի 19-ին բանակցություններ են վարել Բեռնում:

«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն ընձեռեց քննարկելու հրադադարի ռեժիմի խախտումների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի նվազեցմանն ուղղված գործնական քայլերը, որպեսզի մոտեցնեն խաղաղ գործընթացը»,- ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:

Պան Գի Մունը նաեւ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, որոնք կազմակերպել էին Շվեյցարիայի գագաթնաժողովը: Նա հորդորել է Բաքվին եւ Երեւանին Մինսկի խմբի հետ սերտորեն համագործակցել լարվածության հետագա թուլացման շուրջ, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների:

Հայերեն العربية English Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով