Հասարակական

Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառումների կազմակերպումը յուրաքանչյուրի հոգու պարտքն էր. Տարոն Մարգարյան

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառումների կազմակերպումը յուրաքանչյուրի հոգու պարտքն էր. Տարոն Մարգարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում նախատեսվել էին 2015թ. ընթացքում, ամբողջությամբ կյանքի են կոչվել:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի բոլոր անդամներին համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու համագործակցված:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը, վստահ եմ, մեզանից յուրաքանչյուրի համար եղել է հոգու պարտք, որը կատարվել է մեծագույն պատասխանատվությամբ: Դեռ անելիքներ կան, որոնք պետք է կատարենք մինչև 2016-ի ապրիլի 24-ը, և համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով դրանք ևս կիրականացվեն»,- ընդգծել է քաղաքապետը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ստանձնած պարտավորության և դրսևորած պատասխանատվության համար հանձնաժողովի մի շարք անդամներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում