Քիմն ու Քանյեն ցանկանում են որդուն մկրտել Երուսաղեմի հայկական եկեղեցում. Israel National News

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Keeping Up With Kardashians իրապատումի աստղ Քիմ Քարդաշյանի և աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի նորածին որդին կմկրտվի Երուսաղեմի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Israel National News-ը՝ նշելով, որ Սեինթ Ուեսթը կլինի ընտանիքի երկրորդ զավակը, որ կմկրտվի Երուսաղեմի հայկական եկեղեցում, քանի որ 2015 թվականի ապրիլին հենց այդտեղ մկրտվել էր նրանց դուստրը՝ Նորթը:

Իսրայելական լրատվամիջոցը գրում է, որ Սեինթ Ուեսթը, ով 25 տոկոսով հայ է, ծնվել էր դեկտեմբերի սկզբին, ինչից հետո լոնդոնյան Daily Mail-ը, հենվելով անանուն աղբյուրի վրա, տեղեկացրեց, որ զույգը պատրաստվում է հայկական եկեղեցում մկրտել երեխային:

Հաղորդվում է, որ Քիմն ու Քանյեն մտադրվել էին համար ամրագրել Երուսաղեմի Waldorf Astoria հյուրանոցում, սակայն երբ այդ մասին հայտնի է դարձել հանրությանը, նրանք հյուրանոցը փոխել են: Իսրայելական անվտանգությունն ապահովող ընկերություններից մեկը, որը մասնագիտացած է VIP անձանց սպասարկելու ոլորտում, արդեն վարձվել է հայտնի զույգի համար:

Լուսանկարը` Reuters

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի